Դատարանը հայաստանցի Արթուր Սոլոմոնյանին դատապարտել է 22 տարի ազատազրկման ԱՄՆ զենքի մաքսանենգության համար 7 մարտի 2009 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Նյու-Յորքում հայաստանցի Արթուր Սոլոմոնյանը դատապարտվել է 22 տարի ազատազրկման ԱՄՆ զենքի մաքսանենգության համար: 30-ամյա Արթուր Սոլոմոնյանը 2003 թվականին շփման մեջ է մտել ՀԴԲ-ի աղբյուրի հետ եւ պայմանավորվել ինքնաձիգի ու հրաձգային զենքի մի քանի միավորի մատակարարման վերաբերյալ, որոնք հետագայում ներկրել է ԱՄՆ: Հետաքննության տվյալներով, հայն ու նրա հանցակիցը` ծագումով Հարավ-Աֆրիկյան հանրապետությունից Դյուիտ Սփայսը, մտադրվում էին նա- մի քանի Զենիթահրթիռային շարժակայան, հակատանկային հրթիռներ, ականանետներ եւ խորհրդային արտադրության այլ զենք վաճառել, սակայն այդ գործարքները չեն իրականացվել:Սոլոմոնյանը, Սպայսը եւ կազմակերպված հանցավոր խմբի եւս չորս անդամ ձերբակալվել են 2005 թվականին, իսկ 2007 թվականին նրանց մեղավոր են ճանաչել զենքի մաքսանենգության եւ զենքի մաքսանենգության նպատակով պայմանավորվածության մեջ: Սփայսի, որը Սոլոմոնյանի հետ միասին համարվում է խմբի ղեկավարը, գործի վերաբերյալ դատավճիռը կկայացվի ավելի ուշ, հաղորդում է Reuters-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |