ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ԱԳ նախարարին․ Կհանդիպի նաև վարչապետին ու նախագահին![]() 16 մարտի 2021 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Երևանում հանդիպել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, պատրաստվում է հանդիպել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը: Քննարկումը կներառի նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հարցը»,- ասված է հաղորդագրությունում: ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մարտի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |