Եվրախորհրդարանը հաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից վարձկանների ներառումը ԼՂ դեմ պատերազմում![]() 16 մարտի 2021 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներառումը ԼՂ դեմ պատերազմում։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի մարտի 11-ի բանաձևում։ Մանավորապես, բանաձևում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տվյալներով «Թուրքիան սիրիացի վարձկանների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»։ Եվրախորհրդարանը դատապարտել է նման գործողությունները։ «Եվրոպական խորհրդարանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներառումը Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ինչը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի խախտում»,-ասվում է բանաձևում։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման մասին խոսել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տվյալներով 44-օրյա պատերազմում հայկական ուժերի դեմ մոտ 2,600 սիրիացի զինյալ է կռվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |