Մանուկյանի գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել![]() 17 մարտի 2021 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2021-ի փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Մանուկյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե և հարցաքննվել: Մարտի 9-ին ՔԿ-ն որոշել էր փոխել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է փետրվարի 26-ին՝ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |