SpaceX-ը Starship-ի հաջող թռիչքի նոր տեսանյութ է հրապարակել![]() 18 մարտի 2021 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Starship-ի հաջող թռիչքի նոր տեսանյութ է հրապարակել։ Մարտի 3-ին Starship տիեզերանավը թռիչք է կատարել հետագա հաջող վայրէջքով։ Հասնելով նախատեսված բարձրության՝ տիեզերանավի վառելիքը մասնակիորեն տեղափոխվել է մեկ այլ հատված՝ Starship-ը վերակողմնորոշվել է ակտիվ աերոդինամիկ և վերահսկելի վայրէջքի համար։ Վայրէջքից մի փոքր առաջ Raptor շարժիչները կրկին սկսել են գործել՝ ուղղահայաց դիրք գրավելու համար։ Starship-ը բարեհաջող վայրէջք է կատարել նախատեսված հարթակում։ Սակայն, ինչ-որ հանգույց է վնասվել, որի պատճառով տիեզերանավը մի քանի րոպե անց պայթել է։ Starship բազմակի կիրառման տիեզերանավի եզրափակիչ տարբերակը SuperHeavy-ի հետ միասին կունենա 120 մ բարձրություն, 9 մ տրամագիծ, մինչև 5000 տ մեկնարկային զանգված։ Այն կկարողանա մոտ 150 տ բեռ հասցնել ուղեծիր։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |