Բայդեն․ ԱՄՆ-ն հավատարիմ է նպաստելու ԼՂ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը![]() 18 մարտի 2021 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է կողմերին աջակցելու՝ «հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ խաղաղ կարգավորման, նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ հանուն բարեկեցիկ և խաղաղ ապագայի»: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ իր վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ տարածաշրջնային խախաղության հաստատման համար, գրում է ՏԱՍՍ-ը։ «Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ կապված և ընդհանուր մտահոգություն առաջացնող հարցերում»,-ասվում է ուղերձում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ նախազգուշացնելով Հայաստանի դեմ սպասվող «ադրբեջանա-թուրքական ագրեսիայի» մասին: Photo. Getty Images
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |