Աճյունների որոնումները կշարունակվեն Հադրութի ուղղությամբ![]() 23 մարտի 2021 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Արցախում ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները մարտի 23-ին շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է։ Նախնական տվյալներով՝ 23-ը քաղաքացիական անձինք են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |