Ստեփանակերտում կառուցվող շենքում կապրեն Շուշիից և Հադրութից տեղահանվածները![]() 23 մարտի 2021 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանները կտրամադրվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Շինարարական աշխատանաքներն ակտիվ ընթացքի մեջ են, տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։ Շենքը կառուցվում է Թումանյան փողոցի կաթի կոմբինատի տարածքում։ Շենքի 108 բնակարանից 90-ը կլինի 2 սենյականոց, իսկ 18-ը՝ 3 սենյականոց: Ներկա դրությամբ ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման աշխատանքները։ Շինարարությունն իրականացնում է «Քարավան » ՍՊԸ–ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |