Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ![]() 24 մարտի 2021 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին պատվաստավել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նա իրեն լավ է զգում և մարտի 24-ին լիարժեք աշխատանքային օր է անցկացնելու, գրում է ՌԻԱ Նովստին։ Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը պատվաստման տեսանյութ կամ լուսանկարներ չի հրապարակելու՝ նշելով, որ ՌԴ նախագահն առանց այդ էլ շատ բան է անում ռուսական պատվաստանյութերն առաջ մղելու համար։ Պատվաստվելու մտադրության մասին ՌԴ նախագահը մեկ օր առաջ էր հայտարարել։ Նրա աշխատակազմը չի նշում, թե հատկապես որ պատվաստանյութն է ընտրել Պուտինը, սակայն նշվել է, որ ընտրությունը կատարվելու է ռուսական 3 պատվաստանյութի միջև։ ՌԴ-ն կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութ է ստեղծել՝ «Սպուտնիկ V», «ԷպիՎակԿորոնա» և «ԿովիՎակ»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |