Ադրբեջանցի գործարարը գնել է տարածաշրջանն ինտերնետով ապահովող վրացական ընկերությունը![]() 25 մարտի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը դարձել է տարածաշրջանի մեծ մասն ինտերնետով ապահովող վրացական Caucasus Online պրովայդերի 100 տոկոսի սեփականատերը։ Ինտերնետ կապի մայրուղային Caucasus Online մալուխի սեփականատեր Խվիչա Մակացարիան վաճառել է բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (51%) Nexol Holding ադրբեջանական ընկերությանը։ Բաժնետոմսերի 49%-ն ադրբեջանցիները գնել էին դեռևս 2019-ին, գրում է «Ֆորմուլա բիզնեսա»-ն։ Ոչ առաջին, ոչ այս անգամ գործարքը համաձայնեցված չէր Կոմունիկացիաների ազգային հանձնաժողովի հետ, ուստի կանոնակարգող մարմինը մի քանի անգամ խնդրել է ելքային կետին վերադարձնել ընկերության բաժնետոմսերը։ Caucasus Online-ը 2008-ից ի վեր Tyco Electronics-ի կառուցած 1200 կմ երկարությամբ ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի միակ սեփականատերն էր, որի օգնությամբ ապահովվում է ինտերնետի տարանցումը Եվրոպայից Հարավային Կովկաս և Կասպից ծովի տարածաշրջան։ Մալուխն անցնում է Սև ծովի հատակով, ինչը թույլ է տալիս բարձրորակ ինտերնետն անմիջապես Եվրոպայից Ասիա հասցնել։ Տարբեր գնահատականներով, ՀՀ-ն Վրաստանից է ստանում իր ինտերնետի թրաֆիկի մոտ 80%-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |