Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Մեխակավանի հայկական եկեղեցին![]() 25 մարտի 2021 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին անհետացել է, ասվում է BBC-ի նյութում։ Ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել են եկեղեցին և հիմա դրա տեղում ոչինչ չկա։ Տեսանյութում ասվում է, որ եկեղեցին չէր տուժել մարտական գործողությունների ընթացքում և ավերված չէր այն պահին, երբ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննում է հայկական եկեղեցու անհետացումը։ Նյութում նշվում է որ Ադրբեջանը հայտարարել է, թե էթնիկ հայերը կարող են մնալ Լեռնային Ղարաբաղում, սակայն Հայաստանը հայտնում է հայկական մշակութային ժառանգության, այդ թվում եկեղեցիների և հուշարձանների վնասման և ոչնչացման մասին։ Տեսանյութում նաև կադրեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են տարածքը գրաված ադրբեջանցի զինվորները բարձրացել եկեղեցու գմբեթին։ Երևում է, որ եկեղեցին չի տուժել։ Ֆիշերը գտնում է այն վայրը, որտեղ նախկինում եկեղեցին է եղել, սակայն այժմ այնտեղ դատարկություն է, միայն եկեղեցու ցաքուցրիվ քարերն են գետնին։ Թղթակցին ուղեկցող ադրբեջանցի ոստիկանն ասում է, որ եղեկեցին քանդվել է պատերազմի ժամանակ, սակայն, Ֆիշերը հերքում է դա։ Ադրբեջանցիները կանոնավոր կերպով ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ եթե Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական եկեղեցին պահպանվում է, ապա միայն այն որպես «աղվանական» ներկայացնելու համար։ Ադրբեջանի նախագահ Ալիևն անձամբ է կոչ անում ջնջել եկեղեցիների պատերից հայերեն արձանագրությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |