Քերոբյան․ Զբոսաշրջության աճը 2020-ի համեմատ կանխատեսվում է 319%-ով![]() 26 մարտի 2021 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ ընթացիկ տարում զբոսաշրջության աճը 2020-ի համեմատ կանխատեսվում է 319%-ով։ «2020 թվականին շռնդալից անկում է գրանցվել զբոսաշրջության ոլորտում, բայց այս տարի, դուք էլ կտեսնեք, փողոցներում մարտ ամսին ունենք տուրիստներ, բավական մեծ խումբ իրանցիներ կան, Նովրուզ է։ Ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան, մայիսից ծրագրում ենք մտնել նորմալ տեմպի մեջ, ոչ, իհարկե, ինչպես 2019-ին»,- ասել է նախարարը Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ, գրում է «Առավոտը»։ Նա նշել է, որ 2019 թվականի նկատմամբ անկումը 20-25% է։ Զբոսաշրջության ոլորտն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, 2020-ին հսկայական անկում է գրանցել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |