Դեսպան․ ՀՀ-ում «Սպուտնիկ-V»-ի արտադրության հարցը քննարկվում է![]() 26 մարտի 2021 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքներ են տարվում ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութը Հայաստան հասցնելու համար, հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է Aysor.am-ը։ «Այս հարցի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։ Այն մոտենում է գործնական իրականացման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ ժամանակներում հնարավոր կլինի իրականցնել մատակարարումները։ Համենայնդեպս, մենք՝ որպես դեսպանություն, ամեն կերպ աջակցում ենք դրան», - ասել է դեսպանը։ Պատվաստանյութը ՀՀ-ում արտադրելու հնարավորություններին մասով դեսպանն ասել է, թե սերտ երկխոսություն կա Հայաստանի առողջապահության նախարարության և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջև, որն էլ զբաղվում է պատվաստանյութի հարցով։ «Այս առումով որևէ հստակ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեմ, որ այս թեման իսկապես շատ ակտիվ քննարկվում է, և, հույս ունեմ, որ շատ շուտով պատվաստանյութը կհասնի Հայաստան։ Չնայած որ պատվաստանյութի մի խումբ անվճար արդեն մատակարարվել է ՀՀ ու արդեն կիրառվում է», - ասել է դեսպանը: 2020-ի նոյեմբերի ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ-V» պատվաստանյութի մի քանի օրինակ էր տրամադրել ՀՀ-ին, պատվաստվել էին կամավորներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |