Fitch-ի կանխատեսմամբ՝ Փաշինյանը կպահպանի իշխանությունը![]() 27 մարտի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կկարողանա պահպանել գործող մեծամասնական կոալիցիան հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ արտահերթ ընտրություններից հետո, կանխատեսում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։ «Չնայած մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կպահպանի իշխանությունը՝ պատերազմից հետո նրա կառավարության աջակցությունը նվազել է և կարող է ուժեղացնել կառուցվածքային բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները», - նշում են Fitch Ratings-ի վերլուծաբանները: Նրանք նաև անդրադառնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությանը: «Չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը, Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկման վտանգ կա՝ պայմանավորված ապառազմականացված գոտու բացակայությամբ: Պատերազմն ավելի է մեծացրել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգային և տնտեսական հարցերում», - ասվում է Fitch Ratings-ի զեկույցում: 2021-ի հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |