Թալիշ-Մատաղիսում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել![]() 27 մարտի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները մարտի 26-ին Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները մարտի 27-ին որոնումները մեկ ջոկատով շարունակում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Արցախում 44-օրյա պատերազմի մասնակիցների աճյունների որոնողական աշխատանքները սկսվել են մարտի 23-ից։ Վերջին տվյալներով՝ հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |