Փաշինյանն ու Պուտինը խոսել են եռակողմ հայտարարության դրույթների կատարման մասին

Փաշինյանն ու Պուտինը խոսել են եռակողմ հայտարարության դրույթների կատարման մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։

«Քննարկվել են նաև համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաև երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ձեռք է բերվել հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

2020-ի նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն էին արել՝ պատերազմի դադարեցման մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---