Աճյունների որոնումները շարունակվում են Սղնախի ուղղությամբ

Աճյունների որոնումները շարունակվում են Սղնախի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները մարտի 29-ին շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ:

Աշխատանքներն իրականցվում են փրկարարական մեկ ջոկատով, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---