Կարմիր Շուկայում 150 տուն կկառուցվի![]() 29 մարտի 2021 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվում են բազմաբնակարան շենքեր, տեղեկացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախատեսվում է 150 տուն կաոուցել։ Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65-ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել: Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա, քանի որ, բացի աշխատատեղերից, այստեղ կա մանկապարտեզ և նոր կառուցված դպրոց։ Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը: Համայնքում կա բուժկետ սակայն շենքային պայմանները բարվոք չեն, կա շտապօգնության մեքենա։ Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ չկա: Գյուղում կան տնտեսական, շինարարական, մթերային խանութներ, գազաբենզալցակայաններ, էլեկտրացանց, Արցախփոստի մասնաճյուղ, մեկ հրշեջ փրկարար ջոկատ: Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, գործում է նաև համացանցը։ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում և 44 օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի մոտակայքում։ Համայնքապետի խոսքով բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |