Վրաստանը 2024-ին ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի![]() 29 մարտի 2021 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը 2024թ. Եվրամիությանը լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի և Շենգենի գոտու երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմի գործարկման 4-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթում։ «Մենք շարունակում ենք աշխատել ԵՄ-ին լիիրավ անդամակցության ուղղությամբ և մտադիր ենք պաշտոնական հայտ ներկայացնել 2024-ին»,- ասել է նա, գրում է «Էխո Կավկազա»-ն։ Նա նշել է, որ արվում է առավելագույնը, որպեսզի Վրաստանի հանրությունը կարողանա օգտվել եվրաինտեգրման բարիքներից: 2017 թվականից Վրաստանի քաղաքացիները ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման շրջանակում կարող են զբոսաշրջային և գործնական ուղևորություններ կատարել դեպի ԵՄ երկրներ մինչև 90 օր ժամկետով, կես տարին մեկ անգամ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |