ԱԳ նախարար․ Պատերազմը նաև ԵԱՀԿ ՄԽ գործունեության ձախողումն էր![]() 29 մարտի 2021 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ «Պատերազմն ի ցույց դրեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ Իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծելու բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, նրանք նաև կոչված էին և են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ն ապացուցեց, որ իրենք ձախողվել են այդ մանդատի ուղղությամբ», - ասել է ԱԳ նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանը, բնականաբար, շահագրգռված է վերսկսելու բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: «Բայց մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը», - նշել է նախարարը։ Ավելի վաղ Այվազյանը վերահաստատել էր հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտին այցելել էր Հայաստան և Ադրբեջան ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |