Պեսկով․ Բոլորը պետք է հիշեն ԼՂ-ում պատերազմի դադարեցման գործում Պուտինի անձնական ներդրումը30 մարտի 2021 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բոլորը պետք է հիշեն Վլադիմիր Պուտինի անձնական ներդրման մասին Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում։ Այդ մասին Պեսկովը խոսել է «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե չկա արդյոք մտավախություն, որ ԼՂ-ում իրադարձություններից հետո ՌԴ-ն կարող է կորցնել Անդրկովկասի բարեկամ հանրապետությունները, քանի որ ՀՀ-ում ներքին խռովություն է, իսկ Ադրբեջանը գնալով ավելի է ձգտում դեպի Թուրքիան։ «Մենք հիանալի, վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Այդ հարաբերությունները կարող են ունենալ բազում-բազում ասպեկտներ, որոնք փոխադարձաբար շահավետ են։ Հայաստանի հետ ևս պատմականորեն լավ հարաբերություններ են։ Մենք բազմաթիվ ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք բավականին շահավետ են ՀՀ-ի համար՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ ինչ տեղի ունեցավ․․․Հավանաբար, բոլորը պետք է հիշեն Պուտինի անձնական ներդրման մասին Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում»,-ասել է նա։ 2020-ի նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն են ստորագրել՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին, որով Արցախում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։ Photo. Ria Novosti Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |