Հայաստանցիներն ապրիլի 1-ից կկարողանան Կիպրոս մեկնել![]() 30 մարտի 2021 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի առողջապահության նախարարությունն ապրիլի 1-ից Հայաստանը պաշտոնապես ներառել է այն երկրների ցանկում, որտեղից թույլատրվում է զբոսաշրջիկների այցելությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ Առողջապահության նախարարության հատուկ գրանցամատյանում Հայաստանն ընդգրկվել է պետությունների «կարմիր խմբում», որտեղից ժամանող ուղևորները կարող են խուսափել երկշաբաթյա կարանտինից, եթե երկու անգամ հաջողությամբ կորոնավիրուսի թեստ հանձնեն: Կղզի ժամանողները պետք է ունենան 72 ժամվա վաղեմության Covid-19-ի թեստի բացասական պատասխան, որից բացի պետք է սեփական հաշվին ևս մեկ թեստ հանձնեն Լառնակայի կամ Պաֆոսի միջազգային օդանավակայաններում։ Բացի այդ, Կիպրոս ժամանողները կղզի մեկնելուց առաջ 24 ժամվա ընթացքում պետք է առցանց լրացնեն CyprusFlightPass ներգաղթի ձևաթուղթը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |