ՀՀ-ում Covid-19-ի 750 նոր դեպք կա և 29 մահ![]() 30 մարտի 2021 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 191,491-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 750-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 29 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից, և 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3497 դեպք կա, այլ պատճառով՝ 890։ Ապաքինվել է ևս 509 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 172,605 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 14,499-ի: Մարտի 29-ին 4658 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 847,475 թեստավորում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |