Ֆրանսիացի խորհրդարանականները մտադիր են Արցախ այցելել

Ֆրանսիացի խորհրդարանականները մտադիր են Արցախ այցելել

PanARMENIAN.Net - Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեն մտադիր է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանն առաջնորդել դեպի Հայաստան և Արցախ։ Այդ մասին նա տեղեկացրել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին նամակում։

«Երախտապարտ եմ ֆրանսախոսության միջազգային օրվա առթիվ Ձեր հղած շնորհավորանքի համար... Այն թե΄ ինձ, թե΄ Բարեկամության շրջանակի բոլոր անդամներին խորապես հուզեց:

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահի իմ պաշտոնում շուտով ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունն եմ առաջնորդելու դեպի Հայաստան և Արցախ: Հուսով եմ, որ առիթ և հաճույքը կունենանք Ձեզ հանդիպելու այս ընթացքում՝ Ձեզ հետ զրուցելու հեռանկարով»,-ասվում է նամակում:

Թովմասյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---