Nordwind-ն ապրիլից Պերմ-Երևան թռիչքներ կիրականացնի

Nordwind-ն ապրիլից Պերմ-Երևան թռիչքներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Nordwind Airlines ավիաընկերությունն ապրիլից չվերթեր կիրականացնի Պերմից Երևան, տեղեկացնում է Պերմի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը;

Դեպի Երևան թռիչքները կիրականացվեն կիրակի օրերին։

«Ապրիլին առաջին ինքնաթիռը կմեկնի Երևան։ Ապրիլի 1-ից Nordwind Airlines-ը նաև նոր կանոնավոր չվերթ կիրականացնի դեպի Ստամբուլ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կանոնավոր ավիահաղորդակցությունը ՀՀ և ՌԴ միջև վերսկսել է փետրվարի 15-ից։

ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ տարածք օդանավակայաններով, կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ, որն արտացոլված է «Ճամփորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---