Հակոբ Արշակյանը հեռանում է ԲՏԱ նախարարի պաշտոնից![]() 31 մարտի 2021 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերույթան նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ մարտի 31-ն իր վերջին աշխատանքային օրն է՝ որպես նախարար։ «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով: Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ»,-գրել է նա։ Արշակյանի խոսքով՝ այս քայլով ինքն իր անհանդուրժողականությունն է հայտնում բռնությանը՝ թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Նա հույս է հայտնել, որ «կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կառավարությանը և քաղաքացիներին։ Ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում: Լրագորղի խոսքով՝ Արշակյան խնդրել էր անջատել տեսախցիկը, ապա սպառնացել էր ու հարվածել իրեն, կոտրել համակարգիչը։ Դեպքից հետո Արշակյանը ներողություն էր խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից։ Նա նշել էր, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի պատճառով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |