Փաշինյանն ապրիլի 7-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինին![]() 2 ապրիլի 2021 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ ապրիլի 7-ին հանդիպում է նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ֆեյսբուքայն իր էջում տեղեկացրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նշվում է նաև, որ Պուտինի հետ հանդիպումով պայմանավորված՝ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ «Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով»,-ասվում է գրառման մեջ։ Այվազյանի և Լավրովի հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցը: Փաշինյանի վերջին հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել 2021թ․ հունվարի 11-ին, որին հաջորդել է եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերի լիարժեք իրականացմանը վերաբերող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |