Վրաստանում AstraZeneca-ով և Pfizer-ով պատվաստումներից հետո 27 անձի մոտ բարդություն է եղել![]() 2 ապրիլի 2021 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո լուրջ կողմնակի ազդեցություն է գրանցվել 27 մարդու մոտ։ Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Վրաստանում պատվաստումներն իրականացվում են երկու պրեպարատով՝ AstraZeneca և Pfizer։ «Հայտնի է 27 լուրջ բարդության մասին։ Մյուս դեպքերում եղել են աննշան բարդություններ և կողմնակի ազդեցություն»,- ասել է նա, գրում է «Գրուզիա Օնլայնը»։ Միևնույն ժամանակ, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Խաթունա Զախաշվիլիի՝ 27-ից 4-ի դեպքում ինտենսիվ թերապիայի անհրաժեշտություն է առաջացել, 3 դեպքում՝ հոսպիտալացում, 2-ի՝ վերակենդանացման միջոցառումներ։ «Կողմնակի արդյունքներն ու ռեակցիաներ կարող են առաջանալ պատվաստաումից հետո»,- ասել է Զախաշվիլին։ Ապրիլի 1-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 8536 մարդ, որից 6780-ը՝ AstraZeneca-ով, իսկ 1756-ը՝ Pfizer-ով։ AstraZeneca-ով պատվաստումները Վրաստանում մեկնարկել են մարտի 15-ին, իսկ Pfizer-ով՝ մարտի 30-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |