Օհանյան․ Ընտրություններին կաջակցեմ Քոչարյանին, հրավերի դեպքում՝ կընդգրկվեմ նրա թիմում![]() 3 ապրիլի 2021 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն խորհրդարանական առաջիկա ընտրություններին աջակցելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա կողմից հրավեր ստանալու դեպքում կընդունի այդ առաջարկն ու կընդգրկվի երկորդ նախագահի թիմում։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Օհանյանը։ «Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի և մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքն ինքն է դրել եւ, իհարկե, թերություններ ևս նրա ղեկավարման օրոք եղել են»,- ասել է Սեյրան Օհանյանը, փոխանցում է Yerkir.am-ը։ Միևնույն ժամանակ, Օհանյանը նշել է, որ այժմ չկան քննարկումներ՝ իրեն Քոչարյանի թիմում ընդգրկելու մասին։ Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են նշանակված։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրությունների դեպքում ինքը կմասնակցի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |