Ֆրանսիայի ամբողջ տարածքում 1 ամսով լոքդաուն է հայտարարվել![]() 3 ապրիլի 2021 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ից Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված 1 ամսով համազգային լոքդաուն է հայտարարվել։ Մասնավորապես, բոլոր 96 դեպարտամենտներում 19։00-ից պարետային ժամ է սահմանվում, բնակավայրից արգեվում է ավելի քան 10 կմ հեռանալ։ Աշխատողներին խորհուրդ է տրվում անցնել հեռավար ռեժիմի։ Ապրիլի 5-ից առնվազն մեկ ամսով կփակվեն մանկապարտեզներն ու դպրոցները։ Ուսանողները բուհ կայցելեն շաբաթական մեկ անգամ, գրում է Deutsche Welle-ն։ Ավելի վաղ խիստ սահմանափակումներ էին ներմուծվել միայն մայրաքաղաքային Իլ դը Ֆրանս շրջանում, Լիոնում և ևս մի քանի շրջաններում։ Ֆրանսիայում «ատիպիկ թրոմբոզի» 3 նոր դեպք է գրանցվել AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութով պատվաստումներից հետո, որից 2-ը՝ մահվան ելքով։ Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում AstraZeneca-ի պատվաստումից հետո ծանր հետևանքների 12 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում վարակի ավելի քան 4․7 մլն դեպք է գրանցվել, որից ավեի քան 96,000 մահվան ելքով։ Երկրում ավելի քան 65 մլն մարդ է բնակվում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |