Եգիպտոսը $ 1 մլրդ է գնահատել Սուեզի արգելափակումը․ Բեռնանավի սեփականատերը համաձայն է վճարել![]() 3 ապրիլի 2021 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսը մոտ 1 միլիարդ դոլար է գանահտել Ever Given բեռնանավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակման ընթացքում կրած վնասը՝ ջրանցքի պարապուրդը, ծանծաղուտից նավը հանելու համար գործարկված սարքավորումների և մեքենաների արժեքը և 800 փրկարարի աշխատանքի վարձատրությունը։ Այդ մասին հայտարարել է Սուեզի ջրանցքի կառավարման ղեկավար Ուսամա Ռաբիան։ «Մենք պատկառելի գումար ենք ուզելու։ Մենք փրկել ենք նավն առանց լուրջ վնասվածքների կամ կորուստների»,-ասել է նա, գրում է tjournal.ru-ն։ Ռաբիան չի հստակեցրել, թե ով պետք է վճարի փոխհատուցումը։ Ապրիլի 1-ին Ever Given բեռնանավի սեփականատերն արդեն համաձայնություն էր տվել վճարել ջրանցքի արգելափակման համար։ Այդ մասին ասել է Եգիպտոսի նախագահի ծովային նավահանգիստների և Սուեզի ջրանցքի զարգացման գծով խորհրդական, ծովակալ Մոհաբ Մամիշը։ «Ոչ, գործը դատարան չի հասնի, նավի սեփականատերը մտադիր է վճարել փոխհատուցումը»,-ասել է նա։ Իշխանությունները զգուշացրել են, որ եթե ջրանցքի ծախսերը չփոխհատուցվեն, Ever Given-ն իր 3․5 մլրդ դոլարի բեռով չի կարողանա լքել Եգիպտոսը։ Պանամայի դրոշի տակ նավարկող Ever Given բեռնանավը արգելափակել էր Սուեզի ջրանցքը մարտի 23-ին՝ մտնելով Կարմիր ծովի կողմից։ Նավի վրա ավելի քան 20,000 ծանրաքաշ կոնտեյներ կա։ Նավը Չինաստանից Ռոտերդամ էր մեկնում։ Հյուսիսային ուղղությամբ ընթանալիս նավի վրա ամբողջությամբ անջատվել է էլեկտրականությունը, մեկ այլ տվյալներով՝ պատճառը ուժգին քամին էր և հզոր ավազահողմը։ Նավը հանել են ծանծաղուտից մարտի 29-ին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |