Ուղեղ-համակարգչի անլար ինտերֆեյսի փորձարկումներն առաջին անգամ անցել են տնային պայմաններում![]() 3 ապրիլի 2021 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Նեյրոտեխնոլոգիաների ոլորտի ամերիկացի մասնագետներն ավարտել են ուղեղ-համակարգչի աշխարհում առաջին կոմպակտ, արագընթաց և անլար ինտերֆեյսի փորձարկումները։ Էքսպերիմենտի մի մասն անցկացվել է պանդեմիայի պայմաններում՝ ուստի, բառացիորեն՝ տնային։ Գիտական աշխատանքը հրապարակվել է IEEE Xplore պորտալում։ Հեղինակները մի խումբ գիտնականներ են, որոնք մասնակցում են BrainGate նախագծին՝ դա առաջատար ամերիկյան բժշկական և գիտահետազոտական հաստատությունների միավորում է Բրաունի համալսարանի բազայի վրա, գրում է Naked Science-ը։ Գիտնականները ցույց են տվել ամբողջովին անլար ինտերֆեյսի լիարժեք աշխատանքը, որը փոխանցում է տվյալները նույն արագությամբ, ինչ դրա լարային տարբերակները։ Սա լուրջ քայլ է նման սարքերի մշակման գործում։ BrainGate-ի վերջին տարբերակն առաջին այնպիսի սարքն է, որն ապահովում է տվյալների հոսքի փոխանցումն իմպլանտավորված էլեկտրոդներից ամբողջական ծավալով և առանց կորուստների։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |