Հռոմի պապը խոսել է գերիների վերադարձի մասին, Պատրիարք Կիրիլը՝ խաղաղության և համերաշխության![]() 5 ապրիլի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Հարության տոնի իր ելույթում Հռոմի պապն անդրադարձել է նաև հայ գերիների վերադարձին, իսկ Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև հոգևոր առաջնորդներին Զատկի տոնի առթիվ: Պատրիարքը նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ աղոթում է իր սիրելի Հայաստանի սրտում խաղաղության և համերաշխության շուտափույթ հաստատման համար: «Աստծո որդու բերած փրկող զոհաբերությունը, նրա անսահման սերն ու ողորմածությունը մեզ զորություն են տալիս փորձություններն ու ճգնաժամերը հաղթահարելու համար: Թող որ մեր հավատքն ամուր լինի և Տիրոջ հետ մնալու ցանկությունը` անսասան»,- նշել է Պատրիարքը։ Նա շնորհավորել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»,-ասել է Հռոմի պապը, փոխանցում են Վատիկանում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանությունից նշում են, որ 2020-ի հուլիսից հետո սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |