Աճյունների որոնումները կշարունակվեն Ջրականում![]() 5 ապրիլի 2021 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է: 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ պաշտոնապես զոհերի թիվ չի հայտնել, պատերազմիցամիսներ անց էլ զոհերի մարմինների ԴՆԹ փորձաքննություն է ընթանում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |