Արցախի ՄԻՊ-ը տարեկան հաղորդում է ներկայացրել․ 2020-ին 377 դիմում է ստացել![]() 5 ապրիլի 2021 - 12:35 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 377 դիմում 481 անձից` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության, սեփականության, ընտրական և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ: ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ ցանկում ներառված չեն պատերազմի ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները, քանի որ իրավիճակի դժվարություններով պայմանավորված, պատշաճ վիճակագրություն վարել հնարավոր չէր: Պատերազմի ընթացքում և հետո դիմումները վերաբերել են զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքին և առողջությանը, անհետ կորածների մասին տեղեկություններ ստանալուն, քաղաքացիական անձանց տարհանվելուն, սոցիալական ապահովությանը, աշխատանքային և այլ իրավունքներին ու հարցերին: Պաշտպանն իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների վրա (սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, առողջության պահպանման իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի, երեխաների իրավունքի, հաշմանդություն ունեցող անձանց իրավունքների, ազատազրկված անձանց իրավունքների և մի շարք այլ ոլորտների)` ներկայացնելով նաև իր առաջարկները։ Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ՀՀ ու Արցախի ՄԻՊ-երը բազմաթիվ հրապարակումներ ու փաստեր են ներկայացրել ադրբեջանական կողմի ռազմական հանցագործությունների, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մասին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |