ԿԲ-ն՝ դրամի արժեզրկման մասին․ Իրավիճակը կառավարելի է![]() 6 ապրիլի 2021 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է, դոլարն արժևորվում է աշխարհի բոլոր արժույթների նկատմամբ, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ «Փոխարժեքի վերաբերյալ մեր պատմությունը մնում է նույնը՝ դա ֆունդամենտալներով պայմանավորված չէ, այլ՝ սպասումներով։ Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ, դոլարն արժևորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ, կան դրսից եկող գնաճային ճնշումներ և այլն։ Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում այսօր կխնդրեի այլ մարդ գար իմ փոխարեն»,- ասել է Երիցյանը։ Նա ԱԺ-ում պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք կառավարելի է դրամի արժեզրկումը։ Բագրատյանը նաև խնդրել էր ներկայացնել առաջիկա հնարավոր քայլերը, որպեսզի սահմանաչափը չգերազանցի և ազդեցություն չունենա գնագոյացման վրա։ Ապրիլի 6-ի կեսօրի դրությամբ՝ ԿԲ տվյալով՝ $1-ն արժե 533 դրամ, չնայած օրվա սկզբին տատանվում էր 537-ի շրջանում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |