Ռուս խաղաղապահներն Արցախում կօգնեն բարեկարգել Հայրենականում զոհվածների հուշարձանները![]() 6 ապրիլի 2021 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները Մայիսի 9-ին ընդառաջ, գործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների ղեկավարության հետ, սկսել են բարեկարգել Արցախից ռազմաճակատ գնացած և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները։ Խաղաղապահները նախաձեռնել են նաև «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ակցիայի սկիզբը դրվել է Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղի 1941-1945թթ․ 104 զոհվի հուշարձանի մոտ։ Նշվում է, որ խաղաղապահները կանոնավոր մասնակցելու են Արիության դասերին և ուսուցիչների հետ միասին հանդիպելու են դպրոցականների և ուսանողների հետ։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ այդ ակցիաները կշարունակվեն մինչև Մայիսի 9-ը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |