Ռուս խաղաղապահներն ապահովել են 145 տ բեռի տեղափոխումն Ադրբեջանի հսկողությանն անցած Քարվաճառ

Ռուս խաղաղապահներն ապահովել են 145 տ բեռի տեղափոխումն Ադրբեջանի հսկողությանն անցած Քարվաճառ

PanARMENIAN.Net - Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքների միջև։ Ռուս խաղաղապահներն պահովել են 145 տ բեռի տեղափոխումը Քարվաճառ Մատաղիսից, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար նախատեսված բեռը տեղափոխել է ռուսական Հումանիտար արձագանքման կենտրոնի շարասյունը, բաղկացած 15 ռազմական «ԿամԱԶ»-ից և ողեկցող մեքենաներից։ Բեռների թվում նաև սննդամթերք, շինանյութ կար։

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 12 շարասյունով ավելի քան 2100 տոննա բեռ է տեղափոխվել։

Աջակցությունն ադրբեջանական կողմին ցուցաբերվել է 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---