Ավանեսյան․ ՀՀ-ն առաջիկայում «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ կստանա![]() 7 ապրիլի 2021 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անցած շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է, առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև ռուսական«Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ կստանա, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Armenpress-ը: «Մենք ուշադրությամբ հետևում ենք և՛ Եվրոպական միության, և՛ Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջնական եզրակացության տրամադրմանը, որն այս երկու օրվա ընթացքում կլինի: Դրանից հետո, ըստ եզրակացության, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես և ինչ տարիքային խմբի համար ենք պատվաստումներն իրականացնելու: Մենք շարունակում ենք «Սպուտնիկ V»-ով պատվաստումները, սակայն քանի որ չափաքանակը դեռ քիչ է, պատվաստումներն էլ քիչ են իրականացվում: Առաջիկայում կստանանք «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ և, իհարկե, պատվաստվողների շրջանակը կմեծացնենք»,- նշել է Ավանեսյանը: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով վիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած «Սպուտնիկ V» պատվաստանյութերով: Ընդհանուր առմամբ, դրանով պատվաստվել է 600 հոգի: Եվս 25,000 դեղաչափ խմբաքանակ է ներկրվել AstraZeneca պատվաստանյութից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |