ՀՀ հավաքականը 9 կետով առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշում 7 ապրիլի 2021 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է 9 հորիզոնականով ու զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Ապրիլի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան, առաջին քառյակում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։ Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին 5 խաղում անընդմեջ հաղթանակներ է տարել։ Հայաստանի ազգային ընտրանին խմբում առաջատարն է։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |