Հայ շախմատիստուհիները ոչ ոքի են խաղացել անհատական ԵԱ

PanARMENIAN.Net - Ավարտվել է մարտի 8-20 Սանկտ-Պետերբուրգում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ փուլը: Հայաստանի ներկայացուցիչներից Նելլի Աղինյանը հաջող մեկնարկեց` հաղթանակ տանելով երկու փուլերում: Աղինյանը պահպանեց իր տեղը առաջատարների խմբում, որոնց թիվը երկրորդ փուլից հետո կրճատվեց մինչեւ 22: Լիլիթ Մկրտչյան - Լիլիթ Գալոյան հանդիպմանը հաղթողը չորոշվեց: Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ 1,5 միավոր են հավաքել: Սիրանուշ Անդրեասյանն ու Աննա Հայրապետյանն իրենց հաշվում մեկական ոչ ոքի եւ մեկական պարտություն ունեն: Նրանք հավաքել են 0,5-ական միավոր:



Նշենք, որ առաջնությանը մասնակցում են զանազան երկրների 175 շախմատիստուհիներ, այդ թվում` այդ առաջնության գործող չեմպիոն, ուկրաինացի շախտամիստուհի Կատերինա Լախնոն եւ Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկը:



Առաջնության արդյունքներով լավագույն արդյունքը ցույց տված 14 մասնակիցներ կանանց շախմատի հաջորդ աշխարհի առաջնության ուղեգրեր կստանան: Իսկ 70 000 եվրո մրցանակային ֆոնդը կբաժանվի առաջնության առաջին 20 մասնակիցների միջեւ, որոնցից հաղթողը կստանա 10 000 եվրո, 2-րդ տեղը զբաղեցրած շախմատւստուհին` 7 500 եվրո եւ 3-րդ տեղը` 6 000 եվրո:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---