ԱՄՆ Պետդեպարտամենը սկսել է նախապատրաստվել Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցին10 մարտի 2009 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծրագրվող այցը Թուրքիա շատ կարեւոր է: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռոբերտ Վուդը:Նրա խոսքով, ներկայումս Պետդեմարտամենտը սկսել է նախապատրաստվել այդ այցին: «Թուրքիան կարեւոր դաշնակից է հանդիսանում, եւ մենք մեծ նշանակություն ենք տալիս այցի վերաբերյալ նախագահի որոշմանը»,- նշել է Վուդը: Նա նաեւ ասել է, որ դիտարկվում է ԱՄՆ եւ Իրանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիայի միջնորդության հարցը, բայց դրա մասին խոսելը վաղաժամ է: «Բայց շատ բան կախված է լինելու Իրանից եւ համագործակցությանը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում, որոնցում մենք անհանսգտացած ենք, սեփական վարքը փոխելու իր պատրաստակամությունից»,- ընդգծել է ԱՄՆ Պետդեմարտամենտի մամլո քարտուղարը: Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարած այցին, ապա Ռոբերտ Վուդի խոսքով, Անկարայում «թուրքական կառավարության հետ շատ լավ բանակցություններ ընթացան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |