ՌԴ․ Խաղաղապահները Լաչինի միջանցքում ապահովում են քաղաքացիների անվտանգ երթևեկությունը![]() 9 ապրիլի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման զինծառայողները շարունակում են Բերձորի (Լաչին) միջանցքով իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև պարենի և տարբեր ապրանքների փոխադրման աշխատանքները, փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: «Հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանազատման գծի ամբողջ երկայնքով։ Բացի այդ, ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ»,- նշված է հայտարարության մեջ: ՌԴ ՊՆ-ից նշում են, որ խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար։ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայված։ Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |