Google-ը թողարկել է նորագույն Android 12-ի նոր թեստային տարբերակը![]() 9 ապրիլի 2021 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեղեկություններ են հայտնվել Google-ի թողարկած նորագույն Android 12-ի նոր թեստային տարբերակի մասին։ Չնայած նոր փորձարկումների որոշ առումով փակ լինելուն, ընկերությունը շարունակում է շտկել նախկին թերությունները։ Այդպես, ի տարբերություն մարտին թողարկված Android Developer Preview տարբերակի, 2․2 համարի թարմացումն արդեն իսկ շտկումներով է, գրում է Ferra.ru-ն։ Շտկված են․ • «Կարգաբերումներ» հավելվածի խափանմանը հանգեցնող խնդիրը, որն առաջանում էր, երբ օգտատերը փորձում էր մուտք գործել Bluetooth-ի կարգաբերումներ • Սխալը, որի պատճառով վիջեթները հեռացվում էին էկրանից թարմացումից հետո • Որոշ դեպքերում Wi-Fi-ի գաղտնաբառերի չպահպանվելը և այլն։ Android 12-ի լիարժեք ներկայացումն ակնկալվում է Google I/O 2021 կոնֆերանսի շրջանակում, որը կայանալու է մայիսի 18-20-ը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |