«Սպուտնիկ V»-ն ստեղծողները հուսով են՝ պատվաստումից հետո իմունիտետը գուցե ցմահ պահպանվի

«Սպուտնիկ V»-ն ստեղծողները հուսով են՝ պատվաստումից հետո իմունիտետը գուցե ցմահ պահպանվի

PanARMENIAN.Net - ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրը հայտարարել է, որ հուսով է՝ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո իմունիտետը ցմահ կլինի։

«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ։ Սրսկվեցիր երկու անգամ ու հանգիստ կարող ես ապրել 5-10 տարի և ավելին։ Ես ասել եմ, որ իմ հակամարմինները կտակելու եմ իմ սերունդներին»,- ասել է Գինցբուրը, գրում է Interfax-ը։

Նա հավելել է՝ Գամալեայի անվան կենտրոնը, որը ստեղծել է պատվաստանյութը, հատուկ հետազոտման շրջանակում կրկին կպատվաստի նրանց, ում մոտ հակամարմինների քանակը կնվազի։

«Ոչ թե նրանց կորոնավիրուսից պաշտպանելու համար, այլ առաջին հերթին, տեսնելու, թե որքան արագ է նրանց մոտ մշակվում հակամարմինային պատասխանը։ Եթե այն հասնում է պաշտպանության համար անհրաժեշտ մակարդակի 2-3-4 օրում, նշանակում է՝ նրանց մոտ առաջացել են հիշողության բջիջներ։ Նշանակում է՝ իմունային պատասխանը առաջին պատվաստումից հետո նրանց մոտ պահպանվել է»,- ասել է նա։

Գիտական կենտրոնում այդ հետազոտման համար նախատեսում են 1-1․5 տարի հատկացնել։

Ավելի վաղ Գինցբուրը հայտարարել էր, որ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութն առնվազն 2 տարվա իմունիտետ է առաջացնում, սակայն հնարավոր էր համարում, որ այն ավելի երկար կպահպանվի։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---