Թուրք գրողը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին Թալեաթ փաշայի գրառումները

PanARMENIAN.Net - Ըստ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարի փաստաթղթերի, որոնք երկար ժամանակ թաքցվում էին, 1915-1916թթ. ընթացքում կայսրության հայ բնակչության թիվը կրճատվել է 972 հազարով, գրում է The New York Times-ը:



Այդպիսի թվեր են բերվում թուրք գրող եւ լրագրող Մուրաթ Բարդաքչիի գրքում, որում հավաքված են Մեհմեդ Թալեաթի` հայտնի որպես Թալեաթ փաշայի` Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետի փաստաթղթերն ու գրառումները:



Բայց հունվարին գրքի լույս տեսնելու օրվանից սկսած այդ թիվն այլեւս ոչ մի տեղ չի հիշատակվել: Թերթերը գրեթե ոչինչ չեն գրել այդ մասին, հարցը չի քննարկվել հեռուստատեսությամբ, գրում է հոդվածի հեղինակ Սաբրինա Թավերնայսը:



Մուրաթ Բարդաքչիի խոսքով, նման լռությունը կարող է միայն մի բան նշանակել. «Իմ թվերը չափազանց մեծ են հասարակ մարդկանց համար: Հնարավոր է` մարդիկ դեռեւս պատրաստ չեն խոսելու այդ մասին»:



Մի քանի սերունդների ընթացքում թուրքերի մեծամասնությունը ոչինչ չի իմացել 1915-1918թթ. Հայոց ցեղասպանության մասին: «Թուրքիան Խորհրդային Միության օրինակով կոծկել է իր անցյալի ամենատհաճ էջերը` մոռացման ագրեսիվ քաղաքականության շրջանակներում բացառելով այդ իրադարձությունների մասին բոլոր հիշատակումները դպրոցական դասագրքերից եւ պաշտոնական ժամանակագրություններից»,- գրում է հոդվածի հեղինակը:



Թուրքիան երբեք որոշակի թիվ չի նշել մահերի եւ տեղահանման դեպքերի վերաբերյալ: Կիրակի օրը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հանդես եկավ զգուշացմամբ, ըստ որի` ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման վնաս կհասցնի հարաբերությունների զարգացմանը, եթե նախքան առաջիկա ամսում Թուրքիա այցելելը հայերի ոչնչացումը Ցեղասպանություն ճանաչի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---