Կարասին․ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է օգտակար լինել ԼՂ կարգավորման հարցում![]() 12 ապրիլի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դերակատարություն ունենալ ԼՂ կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը, գրում է «Կոմերսանտը»։ «Կարծում եմ, որ համանախագահներն այդ ուղղությամբ կարող են օգտակար դերակատարություն ունենալ։ Այդ «եռյակը» ունի փորձ և զգալի արտաքին աջակցություն։ Կարծում եմ՝ կարելի է վերականգնել ԵԱՀԿ հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը զգալի միջազգային արձագանք կստանար»,- ասել է Կարասինը։ Նա նշել է նաև, որ հիմնական հարցերը կապված են հումանիտար խնդիրների՝ ռազմագերիների փոխանակումն ավարտին հասցնելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, վերադարձող փախստականների համար պատշաճ պայմաններ ստեղծելու հետ։ «Նաև սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և հարակից շրջանների ականազերծման հարցը»,-ասել է նա։ Շատ բան, ըստ Կարասինի, կախված կլինի նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի վստահություն հաստատել կողմերի միջև։ «Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ շարունակում է քաղաքական հարցերի քննարկումը, լուծումների որոնումը։ Ակտիվ աշխատում է փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրներ»,- ասել է սենատորը։ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսակոնֆերանսի ընթացքում վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |