Խաղաղապահները ԼՂ-ում վերականգնում են Մեծ հայրենականի հուշարձանները․ 58-ը հաշվառվել են![]() 12 ապրիլի 2021 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների վերականգնումը և բարեկարգումը։ Հերթական հուշարձանը, որը կառուցվել է 20 դարի 60-ականներին, բարեկարգվել է Նորագյուղ բնակավայրում։ «Այս գյուղից ռազմաճակատ մեկնած ավելի քան 90 տղամարդ իր կյանքը զոհել է հանուն հաղթանակի», տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուս խաղաղապահները տեղի բնակիչների հետ միասին վերականգնել և ներկել են ցանկապատը, մաքրել տարածքը և հուշարձանը։ Աշխատանքներն իրականացնում են ռուսական Հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների ղեկավարության հետ համատեղ։ 58 այդպիսի հուշարձան է հաշվառվել, որից 29-ում արդեն բարեկարգման աշխատանքներ են իրականացվել։ «Այս ակցիան սկիզբ առավ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող մի շարք հուշարձաններ բարեկարգման կամ վերականգնման կարիք ունեն»,- ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի պետ Իգոր Սիվակովը։ «Ակցիան կտևի մինչև Հաղթանակի 76-րդ տարեդարձը»,- ասել է նա։ Խաղաղապահ ուժերի ինժեներային ստորաբաժանումներն օգնում են նաև վերականգնել ճանապարհային երթևեկությունը, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, ինչպես նաև սոցիալական օբեյկտներում և բնակելի տներում տաքության ապահովումը։ Իսկ ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ուղեկցում են ավտոտրանսպորտը, որն առաջին անհրաժեշտության ապրանքներ է տեղափոխում հեռավոր բնակավայրեր։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |