Թուրքիային ստիպել են հարաբերություններ հաստատել Հսայաստանի հետ10 մարտի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան չի հրաժարվում ԵՄ մտնելու իր քաղաքականությունից, բայց ջանում է այլընտրանքային քաղաքականություն վարել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում իր դիրքերն ամրապնդելու համար»,- հայտնել է ՀՀ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ, կրթության եւ գիտության հարցերով խորհդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունները երկկողմ չեն, այլ գտնվում են գլոբալ քաղաքականության ենթատեքստում: Ինչպես նշել է պատգամավորը, տարածաշրջանում հիմնական խաղացողներն այնպիսի ուժերն են, ինչպիսիք են ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, իսկ հայ-թուրքական հարաբերությունները միայն կախված են նրանց խաղից: «Թուրքիան այլընտրանք չուներ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Տարածաշրջանում պետք է կայունություն լինի, քաղաքականությունը պետք է զիջի իր տեղը տնտեսական շահերին»,- հայտնել է նա: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցմանը, եւ թե ինչքանով այն կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը, Աշոտյանը պատասխանել է, որ ինքը չի կարծում, որ Թուրքիայի մասնակցությունը ԱԷԿ կառուցմանը կարող է վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար: «Ես այդ հայտարարությունը ընկալում եմ որպես Հայաստանի նախագահի քաղաքականության շարունակություն: Այդ հայտարարությունը կարող է շատ ուժեղ դիվանագիտական խաղաքար դառնալ Հայաստանի ձեռքում»,- ավելացրել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |