ԵՎՐԱՍՏԸ-ԻՆ ԿԻՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ» ԿԸՆԴԳՐԿՎԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանին առաջարկվել է անդամակցել Եվրասիական տնտեսական ընկերակցությանը (ԵվրԱսՏԸ) կից «Աշխատանքային խորհուրդ» ասոցիացիային: Այդ հարցը քննարկել են Երեւանում գտնվող ԵվրԱսՏԸ-ի գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵվրԱսՏԸ-ի շրջանակներում: Հաշվի առնելով, որ Հայաստանը անդամակից է Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը, վարչապետն ասել է, որ ԵվրԱսՏԸ-ի հետ համագործակցությունը հնարավոր է զարգացնել հանրապետության տնտեսական քաղաքականության հիմնական գերակայությունների սահմաններում: ԵվրԱսՏԸ-ի կազմում ընդգրկված են Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Հայաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---